Եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին այսօր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ տարին աննախադեպ է նաեւ բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել:
Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աննախադեպ չէր բնութագրում բանկերի շահույթների ավելացումը, այլ մի բան էլ դա անվանում էր ժողովրդի գրպանը մտնել, թալան և այլն:










