Կիրկորովը խոսել է Պուգաչովայի խորհրդի մասին, որին մինչ օրս հետևում է


Կիրկորովը խոսել է Պուգաչովայի խորհրդի մասին, որին մինչ օրս հետևում է
Դեկտեմբեր 29 20:34 2022

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը mk.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Ալլա Պուգաչովայի հետ հարաբերություններում «լավ դպրոց» է անցել։

 

Կիրկորովի խոսքով՝ ժամանակին Պուգաչովան իրեն շատ խորհուրդներ ու ուղղորդումներ է տվել։ Այնուամենայնիվ, նա մտապահել է մեկն ամբողջ կյանքում և այն փոխանցել ուրիշներին: «Նա ինձ շատ խորհուրդներ և ուղղորդումներ է տվել ժամանակին: Մի անգամ ասաց. «Գումար է պետք այնքան, որ քեզ նվաստացած չզգաս», — կիսվել է երաժիշտը։

 

 

Կիրկորովն ու Պուգաչովան ամուսնացած են եղել 9 տարի։ Ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։