«Մեկ քայլ առաջ» ծրագիրը կյանքի է կոչվել


«Մեկ քայլ առաջ» ծրագիրը կյանքի է կոչվել
Հուլիս 26 14:46 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ֊ն ի դեմս Միկիչ Փարսադանյանի և «Վերածնություն» ՄՀԿ֊ն ի դեմս Գոռ Մելքումյանի` համատեղ կազմակերպել էին «Մեկ քայլ առաջ» խորագիրը կրող ծրագիրը։ Ծրագիրն իրականացվեց հուլիսի 17-21ը` «Շող» ցերեկային կենտրոնում (տնօրեն` Նաիրա Քերոբյան)։ Ծրագրին մասնակցում էին 18 մասնագետներ հետևյալ ուղղություններով, երաժշտություն, կերպարվեստ, կավագործություն, ձեռքի աշխատանքներ, հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, համակարգչային դիզայն, քաղաքագիտություն, իրավաբանություն, բժշկություն և այլն։
Ծրագրի շրջանակներում երեխաների հետ անցկացվեցին ինտերակտիվ դասեր, հետաքրքիր բանավեճեր և այս ամենի հետ մեկտեղ երեխաները հնարավորություն ստացան անվճար այցելելու Երկրաբանության թանգարան, որտեղ նրանց հետաքրքիր անակնկալներ էր սպասում։ Ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը երեխաներին ողջունեց լարային քառյակի մի քանի կատարումներով։ Հուլիսի 21֊ին ևս անակնկաներ էին սպասվում, երեխաներին հյուր էին եկել դերասաններ Շուշան Թովմասյանը և Մկրտիչ Արզումանյանը։
Կենտրոնի տնօրեն` Ն. Քերոբյանը իր ամփոփիչ խոսքում փաստեց, որ նմանօրինակ ծրագրերը իրապես փոխում են երեխաների առօրյան` ձևավորելով գեղագիտական բարձր արժեքներ, սեր, հարգանք և ամենակարևորը պարտաճանաչության զգացում դեպի ուսուցանվող առարկաները։ 

Ծրագրի համահեղինակներ Միկիչ Փարսադանյանը և Վարդիթեր Կարապետյանը կարևորում են այսպիսի ծրագրերը, առաջիկայում սպասվում է ծրագրի ընդլայնում և այցելություններ մարզերում գտնվող դպրոցներ։