Բրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը


Բրյուսելյան հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կարեւորությունը
Օգոստոս 31 21:41 2022

Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաեւ Եվրամիության հարաբերությունները երկու երկրների հետ։

«Մեր քննարկումները եղել են բաց եւ արդյունավետ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում երկու առաջնորդներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Հաճելի է տեսնել, որ բավականին քայլեր են կատարվել մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Շառլ Միշելը։