Այն լինելու է բոլորիս սեփականությունը. Համլետ Գևորգյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին


Այն լինելու է բոլորիս սեփականությունը. Համլետ Գևորգյանը՝  Հիսուս Քրիստոսի արձանի մասին
Օգոստոս 30 14:44 2022

«Շատ լավն է, գեղեցիկ է: Իհարկե քննադատողներ կլինեն, բայց ես կարող եմ ասել, որ այդ արձան- համալիրը լինելու է բոլորիս սեփականությունը, այնպես չէ, որ Գագիկ Ծառուկյանն է կառուցում, ուրեմն իրենն է»,- Armday.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակովոր արտիստ,  երգիչ Համլետ Գևորգյանը, անդրադառնալով Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծին: Հիշեցնենք, որ երեկ հանրությանը ներկայացվեց մոնումենտալ արձանի անիմացիոն տարբերակը:

«Քրիստոսի արձանը միայն Հայաստանում չէ, որ պետք է լինի: Այնպես չէ, որ կուռքը է այն լինելու: Վստահ եմ, որ այն մեծապես նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանի ճանաչմանը»,- ասաց Գևորգյանը:

Այն շքեղ և գեղեցիկ կառույց է լինելու: «Շատ մեծ ճանաչում է այն բերելու, հիմա իհարկե մենք չենք կարող օրինակ 14-րդ դարի եկեղեցի կառուցել, որովհետև այդ ժամանակներն անցել են, բայց խոսքը գնում է Քրիստոսի արձանի մասին, որտեղ բոլորը կարող են գնալ: Ես դրական եմ վերաբերում այս նախագծին և վստահ եմ, որ այն կյանքի կոչվելու պարագայում բացառապես օգուտ է բերելու մեր երկրին»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ին ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Քրիստոսի արձանի կառուցման նախագծին: 

 

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այն տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին