Հայտնի է «Սուրմալույի» պայթյունի պատճառը


Հայտնի է «Սուրմալույի» պայթյունի պատճառը
Օգոստոս 29 21:03 2022

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ»-ը:

«Դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել: Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել:

Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել:

....Այնտեղ նաև պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝ մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3 մմ: Քրեական գործի նյութերից երևում է, որ պահպանված չի եղել»,- ասել է աղբյուրի թղթակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: