Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդը


Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդը
Օգոստոս 29 16:29 2022

Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին:

 

 

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: