ՊՆ-ն առաջարկած նախագիծն ընդունվելու դեպքում մեր բանակի համալրումը կիջնի մինչեւ 35 տոկոս ու կունենանք ոչ մարտունակ բանակ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Այսօր ՀՀ բանակը զորակոչիկներով համալրվում է 45 տոկոսով։ Բացի դրանից, այդ 45 տոկոսի 20 տոկոսը ոչ մարտական զորամասերում է ծառայում։ Այսինքն՝ 25 տոկոսն է ծառայում մարտական զորամասերում։ Դա սարսափելի թիվ է»,- նշել է նա ու ավելացրել, որ, եթե այդ 45 տոկոսից 10 տոկոսը հնարավորություն ունենա 24 մլն մուծելու եւ չծառայելու, ապա դառնում է 35 տոկոս։
«Իսկ 35 տոկոսանոց բանակն համարվում է արդեն ոչ մարտունակ»,- ընդգծել է գնդապետը։ Բացի այդ, նրա փոխանցմամբ, բանակի մարտունակության չափանիշը մարտական պատրաստականության տարբեր աստիճաններն են, իսկ դա պահանջում է լրահամալրում։ Մինչդեռ գումարով ազատվելու դեպքում լրահամալրման ռեսուրսում չեն գրանցվում։
Վլ. Հովհաննիսյանը արձանագրել է, որ մարտական պատրաստվածությունը տեւում է 6 ամիս, իսկ ՊՆ-ն առաջարկում է 4,5 ամիս ծառայելուց հետո հնարավորություն տալ 4,5 ամիս ծառայելուց հետո 24 մլն դրամ (շուրջ 60.000 դոլար) վճարելով ազատվել հետագա ծառայությունից։
Մանրամասները՝ տեսանյութում










