Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց


Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Օգոստոս 15 00:06 2022

Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

 

 

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին։

 

Գարեգին Երկրորդ

Կաթողիկոս Ամենայն Հայոց