Փլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել. ԱԻ փոխնախարար


Փլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել. ԱԻ փոխնախարար
Օգոստոս 14 22:53 2022

ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը «Լուրերին» ասաց, որ փլատակների տակից ևս մեկ դի է հայտնաբերվել։ Այսպիսով զոհերի թիվը 3 է։

 

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:

 

 

Այս պահին, տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

 

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: