Մետրոպոլիտենի 10 կայարաններում ավարտվել են պայթուցիկ սարքավորումների որոնողական աշխատանքները


Մետրոպոլիտենի 10 կայարաններում ավարտվել են պայթուցիկ սարքավորումների որոնողական աշխատանքները
Օգոստոս 14 21:48 2022

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնում են մամուլի ծառայությունից։