Ժամը 18։00-ի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ ԱՆ


Ժամը 18։00-ի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ ԱՆ
Օգոստոս 14 18:37 2022

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

«Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ»: