ԱԻՆ- ը հրատապ հայտարարություն է տարածել փակ են բոլոր ռազմավարական օբյեկտները


ԱԻՆ- ը հրատապ հայտարարություն է տարածել փակ են բոլոր ռազմավարական օբյեկտները
Օգոստոս 14 18:03 2022

Հերթական տեղեկություն պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ

 

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։ ԱԻՆ