Հրավառ նյութերը շատ են, ամեն րոպե նոր օջախներ են առաջանում․ Արմեն Գասպարյան


Հրավառ նյութերը շատ են, ամեն րոպե նոր օջախներ են առաջանում․ Արմեն Գասպարյան
Օգոստոս 14 17:10 2022

 

 



«Օպերատիվ իրավիճակը բարդ է, պայթյունի հետևանքով  ունենք փլուզում , ունենք նաև տուժածներ․ այս պահին հայտնի է մեկ զոհի և մի քանի տուժածների մասին, որոնց փրկարարների օգնությամբ, հանել ենք փլատակների տակից և տեղափոխել ենք հիվանդանոցներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, զուգահեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ծավալը և մաշտաբները մեծ են»,-ասաց ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

«Ունեցել ենք ծխարահված մեր աշխատակիցներից, որոնք տեղում ստացել են բուժօգնություն և վերադարձել են ծառայության, այս պահին աշխատում են 20 մարտական հաշվարկ և 2 սանդուղք, 3-րդ աստիճանի բարդություն է»,-ասաց Արմեն Գասպարյանը՝ հավելելով,որ հրավառ նյութերը շատ են, ամեն րոպե նոր օջախներ են առաջանում