ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում


ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Հուլիս 5 14:15 2022

ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է նախագահի հրամանագրում։