ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանից հանձնարարական ստացավ 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Ըստ հանձնարարականի՝ մեկ ամսյա ժամկետում պետք է ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզնինգի աջակցության ծրագրի նախագիծը:
«Պարոն Առաքելյան, Ռոստսելմաշի հետ ե՞րբ եք հանդիպում»,- նախարարին հարցերց վարչապետը:
«Այսօր հանդիպում ենք Ռոստսելմաշի հետ, վաղը պաշտոնական այց կա մնացած ընկերությունների հետ, գալիս են, հանդիպում ենք»,- ասաց նախարարը:
«Շատ ինտենսիվ կպած անում ենք»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:










