Ավելի քան ժառանգություն. 4 ճշմարտություն կյանքի մասին, որոնք պետք է փոխանցեք ձեր երեխաներին


Ավելի քան ժառանգություն. 4 ճշմարտություն կյանքի մասին, որոնք պետք է փոխանցեք ձեր երեխաներին
Հուլիս 5 00:51 2022

«Մի սովորեցրու ինձ ապրել: Ավելի լավ է օգնիր նյութապես»,- ասում էր Օստապ Բենդերը։ «Եթե ձեռքիցդ ընկնի ոսկին և գիրքը, նախ բարձրացրու գիրքը», – ասում է հրեական ասացվածքը։

Բաժանորդներիցս մեկը մեկնաբանություններում պատմեց, որ չինացիների հետ աշխատելու հնարավորություն է ունեցել։ Ի՞նչ են ակնկալում հայերը տոներիից. պարգևավճար, իհարկե։ Եվ որքան շատ, այնքան լավ:

 

Իսկ չինացիները, երբ իմանում էին, որ ոմանց դրամական խրախուսանք է տրվելու, ոմանք էլ պատվոգրեր են ստանալու, գալիս էին հաշվապահություն ու հրաժարվում գումարից: Բոլորը ցանկանում էին պատվոգրեր ստանալ։

«Գումարը կարելի է ծախսել մեկ օրում։ Իսկ այս շրջանակի մեջ առված թերթիկը ցույց կտամ թոռներիս»,- ասաց նրանցից մեկը։