ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև


ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև
Հուլիս 4 20:51 2022

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորման ընթացքում մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, միջանձնային կապերի հաստատման գործում»,-հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստին:

«Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր ներկայացրած հինգ սկզբունքների վրա»,- ասվում է ուղերձում։