ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինվորները վրաններում՝ հակшռшկորդի նշանառության տակ են քնում, սա բանшկաքшնդություն է»


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զինվորները վրաններում՝ հակшռшկորդի նշանառության տակ են քնում, սա բանшկաքшնդություն է»
Հուլիս 4 16:42 2022

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ այսօր ՀՀ Զինված ուժերի աշխտանքներն առավել քան փակ են: Որպես օրինակ նշում է հանգամանքը, որ երբևէ չի պատահել, որ ՊՆ-ն չպատասխանի լրատվամիջոցների հարցումներին, ավելին լրագրողներին արգելի Հայաստանի սահմանամերձ գյուղեր այցելել:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո բանակի վերազինմանն ուղղված աշխատանքներին, ապա Վրթանեսյանի գնահատմամբ՝ իրական աշխատանքներ չեն տարվել: Ի տարբերություն Հայաստանի, որ պատերազմից հետո որևէ զորավարժություն չի արել, Ադրբեջանը մի քանի մեծ զորավարժութուն է արել՝ այդ թվում Թուրքիայի հետ: Պատերազմից հետո բանակի բարեփոխման մասին նաև որևէ քննարկում չի եղել, իսկ դա, ըստ փորձագետի, կապված է այն հանգամանքի հետ, որ այսօր պաշտպանության նախարարությունում ոչ կոմպետետ մարդիկ են պաշտոնավարում:
44-օրյա պատերազմից մոտ երկու տարի անց, ասում է մեր զրուցակիցը, հայկական դիրքերը պաշտպանված չեն:

 

Զինծառայողները վրաններում են քնում, ու որ ամենաողբերգականն է՝ վիրավորում ստացող զինծառայողը պատահում է, որ ժամանակին բուժօգնություն չստանալու ու արնաքամ լինելու պատճառով է մահանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան