Պատրաստ եմ ՄՅՈւ-ում ևս 15 տարի անցկացնել.Մոուրինյու


Պատրաստ եմ ՄՅՈւ-ում ևս 15 տարի անցկացնել.Մոուրինյու
Հուլիս 19 20:08 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է ակումբում անցկացնել ևս 15 տարի:

«Պատրաստ եմ դրան, պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնել ևս 15 տարի: Այո, դա բարդ է ճնշման պատճառով, որը մեր աշխատանքի անբաժան մասն է:

Մարդիկ հաղթանակներ են պահանջում՝ չնայած հաղթել կարող է միայն մեկը: Ամեն տարի դա ավելի է բարդանում: Աշխատանքս ավելի լայն է, քան պարզապես մարզումները: Անընդհատ աշխատանքի մեջ եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ 54-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016 թվականին: