Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն,- հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Անգլիայի չեմպիոնի և 24-ամյա ֆուտբոլիստի միջև բանակցությունները վերջնական փուլում են:
Հաղորդվում է, որ գործարքի ավարտից հետո «արքայական ակումբը» մտադիր է ձեռք բերել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին:
Ավելի վաղ փոխանցվում էր, որ Մորատայի համար «Միլանը» պատրաստ է վճարել 85 միլիոն եվրո:










