Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել. Հենրիխ Մխիթարյան


Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել. Հենրիխ Մխիթարյան
Հուլիս 19 12:56 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Uninterrupted-ի պաշտոնական էջում երկրպագուների տված հարցերին:

Մխիթարյանը խոսել է իր կուռքի` Զինեդին Զիդանի մասին. «Կուռքս եղել և մնում է Զինեդին Զիդանը, միշտ հետևել եմ նրա խաղին: Մինչ այս որևէ կերպ չեմ շփվել նրա հետ, բայց ուրախ եմ, որ նրան կտեսնեմ Սան Խոսեում` «Ռեալ»-ի դեմ խաղում»։

Նա նաև անդրադարձել է իր մեծագույն երազանքին. «Երազել եմ խաղալ եվրոպական մեծագույն ակումբում, հիմա հպարտ եմ, որ Հայաստանն եմ ներկայացնում այս մակարդակով: Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ պատասխանատվություն է, երբ գալիս ես Մանչեսթեր, իմանում ես, որ պիտի հաղթես ամեն խաղում»։