Հայը չի հանձնվելու ու թույլ չի տալու, որ ինչ-որ մարդիկ խլեն մեր ձեռքից պետականությունը. Հակոբյան


Հայը չի հանձնվելու ու թույլ չի տալու, որ ինչ-որ մարդիկ խլեն մեր ձեռքից պետականությունը. Հակոբյան
Մայիս 28 19:12 2022

Հայաստանի պետականության վերածնունդը մեր ամենակարևոր և արժեքավոր տոնն է: Առավել քան հիմա ենք հասկանում, որովհետև կանգնած ենք դա կորցնելու ճանապարհին: Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում, վառ ապացույցն է նրա, որ հայը չի հանձնվելու և թույլ չի տալու, որ ինչ-որ մարդիկ որոշեն մեր փոխարեն, կործանեն մեր երկու հայկական պետությունները և խլեն մեր ձեռքից այդքան պանծալի ձևով ձեռք բերված պետականությունը: Այս մասին Ստեփանակերտում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով Արցախի կիարգավիճակի նշեձողն իջեցնելու մասին իշխաննությունների հայտարարություններին՝ Հակոբյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին:

 

«Այն, ինչ այսօր ասում է պաշտոնական Երևանը, ուղիղ ցիտում է Ադրբեջանի խոսքը և ցանկությունները, որովհետև դրանից ներքև նշաձողը իջեցնել նշանակում է ուղղակի որպես փոքրամասնություն իրավունք ունենալ ապրել մեր հայրենիքում, բայց ոչ տիօրոջ իրավունքով, ինչը մենք թույլ չենք տալու: Մենք պայքարելու ենք և որևէ մեկին թույլ չենք տալու խլել մեր հայրենիքը»,-ընդգծեց Հակոբյանը:

 

 



loading...