Նոր մանրամասներ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած փլուզումից․ 3 անձ տուժել է


Նոր մանրամասներ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած փլուզումից․ 3 անձ տուժել է
Մայիս 28 16:28 2022

Մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։

 

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը (մոտ 7 քմ). կա 3 տուժած:

Փրկարարները տուժածներին (Թ․ Մ․, Ա․ Հ․` ծնված 2005 թ․, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում երկհարկանի շինություն էր փլուզվել:

 

 

 

 



loading...