«Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը


«Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Մայիս 25 23:34 2022
Այսօր հողատուն կրկին բարբաջում էր Ազգային Ժողովում՝ մինչ իրեն եղած Արցախյան բանակցությունների բովանդակության մասին։
Կարճ անդրադառնամ այստեղ, հետագայում հարցազրույցներով առավել կմանրամասնեմ։
Եւ այսպես։
«Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այդ փաստաթղթի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները 2009-2013 5 համատեղ հայտարարություն են արել:
Միջազգային պրակտիկայում չի՛ եղել որևէ դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի միայն անջատվող, ինքնորոշվող հատվածի որոշման հիման վրա: Վերջին օրինակը Կոսովոն է եղել, երբ որ ուղղակի պարտադրվել է:
Այսինքն՝ Մադրիդյան փաստաթղթերն ընդունելով, մենք բացարձակապես որևէ վնաս չենք տվել Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին կայացած հանրաքվեին:
Ակնհայտ է, որ եթե նոր հանրաքվեն կայանար, այն լինելու էր, այդպես էլ գրված է, կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:
Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների և այլն:
Ակնհայտ է, որ հենց այնպես չէր կարելի պնդել, ասել՝ սա է և վերջ, որովհետև մենք չէինք ունենա միջազգային հանրության աջակցությունը:
Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ նույնիսկ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում։
Նույնիսկ Ադրբեջանը ռիսկ չէր անում այդպիսի արգումենտներ բերել բանակցությունների ողջ ընթացքում:
Այսինքն՝ այնպիսի աբսուրդ արգումենտ է բերում Նիկոլը, որ նույնիսկ ադրբեջանցիների մտքով էլ չէր անցնի:
Ընդ որում, եթե ծրագիրն իրականացվեր, ապա մենք ունենալու էինք նաեւ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված եւ երաշխավորված միջանկյալ կարգավիճակ։
Տալու էինք 5 շրջան, բայց երկուսը մնալու էին, որովհետև Լաչինն ու Քելբաջարը շատ սերտորեն կապված են ռեֆերենդումի անցկացման հետ։
Եթե ռեֆերենդում չլիներ, այդ երկու շրջանը մնում էին հայկական (սա անգամ Ալիեւն է մի քանի անգամ խոստովանել), իսկ Արցախի անվտանգությունը պահելու էին միջազգային մանդատ ունեցող խաղաղապահները։
Ահա ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին՝ սեղմ եւ հասկանալի։


loading...