Դատավորների թիվը կավելանա. Գագիկ Ջհանգիրյանը դիմել է Փաշինյանին


Դատավորների թիվը կավելանա. Գագիկ Ջհանգիրյանը դիմել է Փաշինյանին
Մայիս 14 06:20 2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը կավելանա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այս հարցով դիմել է ՀՀ վարչապետին:

Մեզ հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահի ԺՊ-ն առաջարկել է համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմն երկու դատավորով ավելացնելու վերաբերյալ: Իսկ կառավարությունը տվել է իր համաձայնությունը:

Պարզվում է, որ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ապահովել թվով երկու քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմի ավելացում:

Իսկ դատավորների թվաքանակի ավելացման հետ կապված անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել Եվրոպական միությունից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին։

Ս.Հ.