Հայ և ռուս սահմանապահները մարզվել են Իրանից Արցախ սահմանախախտներին բռնելու համար


Հայ և ռուս սահմանապահները մարզվել են Իրանից Արցախ սահմանախախտներին բռնելու համար
Հուլիս 10 18:04 2017

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վարժանքի ժամանակ մշակել են Իրանից ԼՂՀ տարածք սահմանախախտների մուտք գործելու փորձերը կանխելու սցենարը, հայտնում է Սպուտնիկը:
Վարժանքի ժամանակ մշակվել է հայկական և ռուսական ստորաբաժանումների միջև՝ միմյանց իրազեկելու կարգը և գործողությունները սահմանախախտների որոնման ժամանակ, որոնք փորձում են խորանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում և թաքնվել լեռնային տեղանքում:



loading...