Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաև որբերի որդեգրման հարցերով:
Շատ երեխաներին փրկելուց բացի, տասը զավակ ունեցող Թումանյանը նաև տասնյակից ավելի երեխաների որդեգրեց և տարավ Թիֆլիսի իր տուն:
Բոլոր այն մարդիկ, ովքեր երեխա էին որդեգրում որոշակի գումար էին ստանում, որպեսզի կարողանային հոգ տանել երեխաների մասին: Այդ օրերին բոլորն էին թշվառ վիճակում:
Պարտքերի մեջ գտնվող Թումանյանն ինքն էլ դրամ չուներ, սակայն իր որդեգրած տասը երեխաների համար հրաժարվեց գումար վերցնել որևէ կազմակերպությունից:
Հովհաննես Թումանյանը և դուստրը՝ Նվարդը, գթության քույրերի և որբերի հետ, Էջմիածին, 1915
Այդ երեխաների մեջ էր նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը՝ սերված Վանի երեւելի ընտանիքներից մեկից:
Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաև քրոջը: Նրա համար ծնող դարձավ Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները:
Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ մնաց Թումանյանը: Նա այդպիսին մնաց իրեն հանդիպած բոլոր որբերի, յուրաքանչյուր մարդու կյանքում:
Աղբյուր ՝hay-life.ru