Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել


Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել
Հունվար 28 21:26 2022

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 1 մլրդ եվրոյի ավանդ է ներդրել Թուրքիայի Կենտրոնական բանկում: Այս մասին ուրբաթ հայտնել է հիմնադրամը։

«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ընթացիկ տարվա հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել», - ասված է հաղորդագրության մեջ: Հիմնադրամի տվյալներով՝ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է վեց ամիս։

"Սա ներդրում է, որը դրական ազդեցություն կունենա Թուրքիայում ֆինանսական կայունության վրա, իրականացվել է հիմնադրամի ներդրումային ռազմավարության շրջանակներում։ Գործարքն ավարտվել է հունվարի 27-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։

2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով, հիմնադրամի ակտիվները , որտեղ կուտակվում են Ադրբեջանի նավթագազային պայմանագրերից ստացված միջոցները, կազմում են ավելի քան 45 մլրդ դոլար: