Ալիևի օգնականն ասում է՝ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանին


Ալիևի օգնականն ասում է՝ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանին
Հունվար 20 11:55 2022

Բաքուն, չնայած խաղաղության մասին իր իսկ կոչերին, շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանից, նախապայմաններ առաջարկել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Այսօր էլ պահանջատիրական հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանին։

«Հայաստանը պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունները և դրանից հետևություններ անի»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար, Ալիևի օգնականը։

Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է Իլհամ Ալիեւի հարցազրույցը, որտեղ նա խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին:

«Ալիևն անդրադարձել է այն հարցերին, որոնք կարող են հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, նախանշել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մեկնարկը:

Բնականաբար, մենք սպասում ենք Հայաստանի կողմից համապատասխան պատասխանին»,- հայտարարել է Ալիևի օգնականը։