Աղջիկը փչացրել է ընկերոջ անձնական իրերը՝ վրեժ լուծելով նրա դավաճանության համար (տեսանյութ)


Աղջիկը փչացրել է ընկերոջ անձնական իրերը՝ վրեժ լուծելով նրա դավաճանության համար (տեսանյութ)
Հունվար 19 22:39 2022

Բրիտանուհին իմացել է իր սիրելիի դավաճանության մասին և նրա արարքի համար վրեժ լուծելու անսովոր միջոց է մտածել։ Տեսանյութը, որը հայտնվել է TikTok հարթակում, գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։

Դարեմի 23-ամյա բնակչուհի Ջեյդ Իմոգենը պատմել է, որ պատահաբար իր ընկերոջ հեռախոսում  այլ կանանց հետ նամակագրություն է գտել և երեք տարվա հարաբերություններից հետո անմիջապես լքել նրան: «Սուրբ Ծնունդից առաջ ես տեսա աղջիկների լուսանկարներն ու հաղորդագրությունները նրա Apple ժամացույցի մեջ, նա չհերքեց, և մենք բաժանվեցինք», - պատմել է նա:

Տեղադրված կադրերում երևում է, որ Իմոգենը փաթեթների պարունակությունը թափում է նրա հագուստի, կոշիկի, կենցաղային մաքրող միջոցների, փողի վրա, ինչպես նաև գուլպաների և վերնազգեստի գրպանների մեջ: Բացի այդ, նա փայլեր է ցողել զգեստապահարանի պարունակության, չորանոցի, ատամի մածուկի, անկողնային սպիտակեղենի և լվացքի մեքենայի վրա։

«Անկեղծ ասած, դրանից հետո ես հպարտություն զգացի։ Չեմ կարող դադարել ժպտալ, երբ մտածում եմ այդ մասին: Նախկինս դա անվանեց «սատանայական արարք» և զայրացավ, բայց ես չափազանց գոհ եմ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է բրիտանուհին։