Բոլորս Հրանտ ենք. Ստամբուլում Դինքի սպանության վայրում հազարավորները հարգել են նրա հիշատակը


Բոլորս Հրանտ ենք. Ստամբուլում Դինքի սպանության վայրում հազարավորները հարգել են նրա հիշատակը
Հունվար 19 19:32 2022

Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության դիմաց այսօր՝ հունվարի 19–ին, տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության 15–րդ տարելիցի սգո միջոցառու։

Ինչպես տեղեկացնում է թուրքական BirGun պարբերականը, որի սյունակագիրներից էր Հանտ Դինքը, սպանության վայրում հերթական հիշատակի միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ քաղաքական գործիչներ, լրագրողներ, պաշտոնյաներ, մտավորականներ եւ այլք։

Միջոցառման եկածները իրենց հետ բերել էին «Բոլորս Հրանտ ենք», «Սպանությունը թաքցնողը սպանության հանցակիցն է», «Ֆաշիզմի դեմ քեզ հետ ենք, Հրանտ», «Այստեղ ենք, Ախպարիկ»  գրություններով պաստառներ։

Խոսքով հանդես է եկել նաեւ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը՝ շեշտելով, որ Թուրքիայում շարունակվում է «թող խոսեն զենքերը, ոչ թե մարդիկ» քաղաքականությունը՝ շեշտելով, որ 15 տարի անցել է, սակայն իրենք չեն հանձնվելու արդարության վերականգման հույսից։

Նշենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր եւ հայտնի հայ գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի այս օրը հենց իր խմբագրության դիմաց։  Երկար տարիներ տեւած դատական գործընթացում այդպես էլ չեն բացահայտվել սպանության իրական պատվիրատուները, իսկ հանցագործությունը կազմակերպած անձանց մեծ մասը համապատասխան պատժի չի արժանացել թեեւ բազմաթիվ վկայություններին ու փաստերին։



loading...