Շվեդիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամի նոր մուտացիա


Շվեդիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամի նոր մուտացիա
Հունվար 19 00:34 2022

Շվեդիայի Ուփսալա քաղաքի ակադեմիական լաբորատորիայում հայտնաբերվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամի մուտացիա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով SVT Nyheter հեռուստաընկերությանը։

 

 

«Մենք պետք է շատ նյութ ունենանք, որպեսզի իմանանք, թե արդյոք այն կարող է մրցակցել նախորդ տարբերակի (կորոնավիրուսի) հետ», – ասել է լաբորատորիայի աշխատակից Մատս Մարտինելը։

 

Հունվարի 14-ին երեք մարդու մոտ արձանագրվել է օմիկրոն շտամի մուտացիա: Օմիկրոնի նոր ենթատարբերակը ստացել է BA.2 անվանումը։

 

Իր հերթին, Ակադեմիական լաբորատորիայի մանրէաբանության ամբիոնի դոցենտ Յոհան Լեններստադը կարծում է, որ դեռ վաղ է խոսել օմիկրոնի շտամի մուտացիայի վտանգի և դիմադրության աստիճանի մասին։