Ադրբեջանում քաղաքացի է պայթել ականի վրա


Ադրբեջանում քաղաքացի է պայթել ականի վրա
Հունվար 18 22:39 2022

Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղում ադրբեջանցին է պայթել ականի վրա: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Նշվում է, որ Վուգար Մամեդովը պայթել է ականի վրա ոչխարներն արածեցնելու ժամանակ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը։

Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության։