Երկրի կողքով կանցնի հսկա աստղակերպ


Երկրի կողքով կանցնի հսկա աստղակերպ
Հունվար 18 00:55 2022

Երեքշաբթի օրը մեր մոլորակի կողքով կանցնի հսկա աստղակերպ, որն ավելի մեծ է, քան Երկրի վրա ցանկացած շենք:

7482 (1994 PC1) անվանումը ստացած աստղակերպն ունի ավելի քան մեկ կիլոմետր լայնություն եւ 1052 մ բարձրություն: Նրա չափերը նշանակում են, որ այն ավելի մեծ է, քան Դուբայի Բուրջ Խալիֆան, որն ունի 830 մ բարձրություն և աշխարհի ամենաբարձր շենքն է:

Բայց աստղակերպը վտանգ չի ներկայացնում Երկրի համար և մոտենալու պահին մոլորակից Լուսին տարածությունից հինգ անգամից ավելի հեռավորություն կանցնի։

 
 

Ռոբերտ Մաքնոթը (7482) 1994 PC1 աստղակերպը հայտնաբերել է Ավստրալիայի Սայդինգ Սփրինգ աստղադիտարանում՝ 1994 թվականի օգոստոսի 9-ին։

«Մերձերկրյա 1994 PC1 աստերոիդը (~1 կմ լայնությամբ) շատ լավ հայտնի է եւ տասնամյակներ շարունակ ուսումնասիրվել է #PlanetaryDefense-ի մեր փորձագետների կողմից: Վստահ եղեք, 1994 PC1-ը հաջորդ երեքշաբթի, հունվարի 18-ին, 1,2 միլիոն մղոն հեռավորությամբ բարեհաջող կանցնի մեր մոլորակի կողքով»,- հաղորդում է NASA Asteroid Watch-ը: