Մոսկվայում կայացել է Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ փոխարտգործնախարարի հանդիպումը


Մոսկվայում կայացել է Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ փոխարտգործնախարարի հանդիպումը
Հունվար 14 16:06 2022

Հունվարի 14-ին, Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ այսօր՝ հունվարի 14–ին, Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ»,– գրել է Վահան Հունանյանը։



loading...