Սպիտակի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Սպիտակ համայնքի հարգելի բնակիչներ,
Ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելի տեղումների և ուժգին քամու պատճառով զգալի վնաս է հասցվել տոնական համերգի տեխնիկային, ինչի հետևանքով համերգի իրականացումը այս պահին դարձել է տեխնիկապես անհնար:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար և հայտնում, որ համերգը հետաձգվում է: Համերգի նոր ամսաթիվը կհայտարարվի շուտով»։