Ռուբինյանն ու Քըլըչը ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն. Շուտով կսկսվի երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպումը


Ռուբինյանն ու Քըլըչը ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն. Շուտով կսկսվի երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպումը
Հունվար 14 12:20 2022

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են։ Հայտնի է նաև հանդիպման վայրը։ Կողմերի ներկայացուցիչները ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն ՝ մասնակցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջին հանդիպմանը։ Տեղեկությունը հաղորդում է Ռիա նովոստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։



loading...