«Ժամեր առաջ սպանված 20-ամյա Ռուդն էր սա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի հաջորդ օրը»


«Ժամեր առաջ սպանված 20-ամյա Ռուդն էր սա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի հաջորդ օրը»
Հունվար 12 00:22 2022

Ժամեր առաջ սպանված 20-ամյա Ռուդն էր սա գրել դեռ նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի հաջորդ օրը։ Տեսե՛ք, թե ինչ տղա զոհվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ու շարունակեք հանգիստ ապրել՝ եթե կարող եք։

 
Ու հաստատ կարող եք։
Պատերազմը չի ավարտվել ...
Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:
Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:
Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:
Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:
Հիշեք Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:
Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:
Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու:
Պատերազմը չի ավարտվել...»,- Ռուդիկ Ղարիբյանի գրառումը ներկայացրել է Զոհրաբյանը։
 


loading...