Դատարանը հաստատեց ռեկտոր Դիանա Գալոյանի ապօրինությունը․ Տնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել


Դատարանը հաստատեց ռեկտոր Դիանա Գալոյանի ապօրինությունը․ Տնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել
Հունվար 11 17:12 2022

Այսօր՝ հունվարի 10-ին, ստացել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ինձ աշխատանքից ազատելու իրավունք չի ունեցել: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Ցավոք, ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետև այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն:

Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի:

Խաչատուր Ավետիսյան

Հ․Գ․ Խաչատուր Ավետիսյանը 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում է ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից: