Գյումրիում քիչ առաջ դաժան սպանություն է տեղի ունեցել։ ArmDay.am-ի տեղեկություններով Գյումրիում մահացած են գտել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի մորը։ Նախնական տեղեկությամբ, սպանված են գտել «Հովնան» հագուստի խանութի տիրոջը՝ Անահիտ Իսկանդարյանին՝ կոկորդը կտրած։ Հիշեցնենք, Անահիտ Իսկանդարյանը սպանված Կարեն Եսայանի՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի, մայրն է։ Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին։
ՀՀ ոստիկանությունից ArmDay.am-ին հայտնեցին, որ այսօր ժամը 13․50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում «Հովնան» խանութի մոտ մահացած մարդ կա, մահացածը կին է։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ՝ անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։
Մանրամասներ կհայտնենք ավելի ուշ։