Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է․ դեսպան


Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է․ դեսպան
Նոյեմբեր 25 08:49 2024

Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։ Այս մասին «Известия»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախորդած իրադարձությունները։ Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- ասել է դեսպանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 24-ին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումները, որոնք «հնարավորություն տվեցին օգտակար խթան հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»։

«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծանր և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ տեսնի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա», - նշել է ՌԴ դեսպանը։