Դավիթաշեն կամրջի տակ մահացած տղայի ձեռքը շնե՞րն են հոշոտել, թե՞ կտրել են. իրավապահները սպասում են


Դավիթաշեն կամրջի տակ մահացած տղայի ձեռքը շնե՞րն են հոշոտել, թե՞ կտրել են. իրավապահները սպասում են
Դեկտեմբեր 6 16:37 2021

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված 20-ամյա տղայի մահվան գործով նշանակվել է փորձաքննություն: Ըստ  հասած ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝  իրավապահները նշանակված փորձաքննությամբ փորձում են պարզել, թե տղայի ձեռքը կտրել են, թե շներն են հոշոտել:

Ինչպես հայտնի է դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com– ի ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր: