Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին այցելել են Louis Vuitton-ի հանրահայտ դիզայների հիշատակին նվիրված ցուցադրությանը


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին այցելել են Louis Vuitton-ի հանրահայտ դիզայների հիշատակին նվիրված ցուցադրությանը
Դեկտեմբեր 2 00:36 2021

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին այցելել են Louis Vuitton-ի դիզայներ Վիրջիլ Աբլոյի հիշատակին կազմակերպված շոուին, որը կայացել է Մայամիում:

Ինչպես ներկայացնում է Page Six պարբերականը, ամուսնալուծվող զույգը երեքշաբթի կայացած միջոցառմանն այցելել է իրենց ավագ դստեր՝ 8-ամյա Նորթի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է ֆրանսիական նորաձևության տան հայտնի դիզայների գարուն-ամառ 2022 հավաքածուն:

Հիշեցնենք, որ հանրահայտ դիզայները լյանքից հեռացել է նոյեմբերի 28-ին 41 տարեկանում: Վերջին երկու տարում նա պայքարում էր քաղցկեղի հազվադեպ տեսակներից մեկի՝ սրտի անգիոսարկոմայի դեմ: