JWM 3D Jewelry and Watch Modeling School

«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը


«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Դեկտեմբեր 1 23:07 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից երկու ամիս անց իր ինստագրամյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել:

«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսեցինք իրար հետ, և նա պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողներն ամուսնալուծվել, ինչով է իր ընկերը կիսվել և շատ վրդովված էր... Ինչին Արմանը պատասխանել է նրան` «Մի անհանգստացիր և հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, քո հայրը պարզապես տեղափոխվել է, բայց կարևորը` նա ԿԵՆԴԱՆԻ է.. (( և դուք հնարավորություն ունես նրա հետ շփվելու, գրկելու, համբուրելու, իսկ իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կվերադառնա բնականոն կյանքին»... Եվ երբ նա երեկոյան դա ինձ պատմեց, նրա աչքերից արցունքներ էին հոսում և ցավից ձայնը դողում էր… Աստված իմ:

Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի, երբ քո երեխայի հոգին ցավում է, և դու ոչնչով չես կարող նրան բուժել:

 
 

Այսօր, երբ ես նայեցի իմ 10-ամյա որդուն, ես հասկացա` ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է նա դարձել ուղիղ երկու ամսում… ինչքան ցավոտ է նրա համար ներսից և ոնց է նա իրեն զսպում ինձ մոտ, որ ես էլ լաց չլինեմ: Իմ տղան շատ ուժեղ տղամարդ է դառնալու, ես դա հաստատ գիտեմ:

 

Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգեք ձեր ծնողներին, կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են, ի վերջո ոչ ոք չգիտի ինչ է մեզ սպասվում վաղը»:

 
 


loading...