Նիհարելու լավագույն միջոցն՝ առանց դիետաների


Նիհարելու լավագույն միջոցն՝ առանց դիետաների
Նոյեմբեր 30 23:50 2021

Սննդաբան Զուհրա Պավլովան հայտարարել է, որ առանց դիետաների քաշ կորցնելու ամենաարդյունավետ միջոցը քայլելն է: Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ 
Բժիշկն ընդգծել է հարմարավետ կոշիկի կարևորությունն ու ջրային հավասարակշռության պահպանումը՝ քայլելու արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար: Նա նշել է, որ քայլելու ժամանակ սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չի առաջանում, ինչպես, օրինակ՝ սպորտով զբաղվելիս։ Ընդհակառակը, դա շատ օգտակար է հիվանդություններից հետո վերականգնվելու համար.
«Քայլելու ընթացքում կարելի է օգտագործել մարմնի մկանների մինչև 90%-ը։ Ես, օրինակ, անպայման ձեռքերի վարժություններ եմ կատարում, լարում եմ ոտքերի մկանների տարբեր խմբեր, միտումնավոր ավելացնում կամ նվազեցնում քայլքի երկարությունը»,- պատմել է Պավլովան:
Վարիկոզ ունեցողներին մասնագետը խորհուրդ է տվել կոմպրեսիոն զուգագուլպաներ հագնել, որոնք նպաստում են այտուցվածության նվազեցմանը։
Քայլելու օպտիմալ արագությունն, ըստ սննդաբանի, 4-5 կմ/ժ-ն է, սակայն ոչ մարզական վիճակում գտնվող մարդկանց համար թույլատրելի է սկսել 2 կամ 3 կմ/ժ-ից: Նա խորհուրդ է տալիս օրական քայլել առնվազն 10 կմ։



loading...