|
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը. լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ: |










