8 մլն դիտում. TikTok-ի օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ «ինչ-որ առեղծվածային ուժ» իր երեխային մահճակալի տակ է քաշել (լուսանկարներ, տեսանյութ)


8 մլն դիտում. TikTok-ի օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ «ինչ-որ առեղծվածային ուժ» իր երեխային մահճակալի տակ է քաշել (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբեր 29 00:51 2021

Օրերս TikTok սոցիալական հարթակում @joshdean0222 անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ ինչ-որ տարօրինակ ուժ իր երեխային մահճակալի տակ է քաշել։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ երեխան իր սենյակում միայնակ խաղալիս է եղել։

Տեսանյութում, որը ժամերի ընթացքում դիտել է 8 միլիոն մարդ, երեխան խաղում է մահճակալին, ապա ցած է իջնում և, կարծես թե, մահճակալի տակ փնտրում է կորցրած խաղալիքը։ Այդ պահին նրա ոտքերը վայրկենապես անհետանում են մահճակալի տակ․ երեխան խուճապի է մատնվում և մորն օգնության կանչում։

«Անհնար է, որ նա վախենար, լաց լիներ, մորը կանչեր ու շարունակեր ինքնակամ մահճակալի տան սողալ»,- գրել է օգտատերերից մեկը։

Մի օգտատեր էլ տեսանյութին վերագրվող առեղծվածներն անհեթեթություն է անվանել՝ ասելով․ «Երեխան, ակնհայտորեն, մահճակալի տակ խաղալիք է փնտրում և, չկարողանալով դուրս գալ, խուճապի է մատնվում և մորը կանչում»։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։



loading...