Ճապոնիայում ստեղծվել է հեռախոսային խցիկ` հանգուցյալների հետ «խոսելու» համար


Ճապոնիայում ստեղծվել է հեռախոսային խցիկ` հանգուցյալների հետ «խոսելու» համար
Նոյեմբեր 29 00:49 2021

Ճապոնիայի բնակիչները հիշատակում են 2011 թվականի մարտի 11-ին Հոնսուի արևելյան ափին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերին: Նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ իրենց մահացած սիրելիներին, կարող են օգտվել հատուկ հեռախոսային խցիկից: Այն կառուցվել է Իտարու Սասակիի կողմից` Օցուչի քաղաքում, գրում է Свободная Пресса-ն` հղում տալով Swissinfo-ին:

Այս հեռախոսով մարդիկ կարող են զանգահարել մահացածների բջջային հեռախոսահամարներով և նրանց հետ «խոսել» այնպես, ասես թե նրանք ողջ են: Դա արվում է, որպեսզի մարդիկ կարողանան հանգստացնել իրենց:

Նշվում է, որ խցիկը գրավում է հազարավոր բնակիչների ամբողջ Ճապոնիայից: Ավելին, դրանից օգտվում են նաև մարդիկ, որոնք կորցրել են հարազատներին այլ հանգամանքներում:

Խցիկի ստեղծողը նշել է, որ նման հեռախոսով արդեն հետաքրքրված են Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում: Այս երկրներում հնարավոր է նման խցիկներ կառուցել, որպեսզի մարդիկ կարողանան զանգահարել իրենց հարազատներին, որոնք մահացել են կորոնավիրուսի պատճառով: