Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ


Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ
Նոյեմբեր 28 22:55 2021

Խորը երակային թրոմբոզը խիստ վտանգավոր է կյանքի համար: Խնդիրը սովորաբար առաջանում է ոտքերում, սակայն թրոմբը կարող է առաջանալ նաեւ մարմնի այլ մասերում։

Ո՞ր նշանները կարող են ցույց տալ, որ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները պնդում են, որ եթե ​​ թրոմբը մեծ մասամբ կամ ամբողջությամբ փակում է երակը, ոտքերի հատվածում կարող են ի հայտ գալ հետեւյալ ախտանիշները.

  • մեկ ոտքի բաբախող կամ ջղաձգվող ցավ (հազվադեպ՝ երկու ոտքերում), սովորաբար սրունքի կամ ազդրի հատվածում,
  • մեկ ոտքի այտուց (հազվադեպ՝ երկու ոտքի),
  • ցավոտ հատվածի շուրջ տաք մաշկ,
  • ցավոտ հատվածի շուրջ կարմիր կամ մուգ մաշկ,
  • ուռած երակներ, որոնց դիպչելը ցավոտ է,
  • ցավ եւ զգայունություն, սովորաբար սրունքի կամ ազդրի ներքին հատվածում:

Եթե ​​ բախվել եք նշված ախտանիշներից մեկի կամ մի քանիսի հետ, խորհուրդ է տրվում շտապ դիմել բժշկի:



loading...